Դիմողները պետք է համապատասխանեն նախնական ընտրության չափանիշներին, որոնք ձևավորվել են Հայաստանի Կենտրոնական Բանկի, Եվրոպական Վերակառուցման և Զարգացման Բանկի (ԵՎԶԲ), ինչպես նաև տեղական ներդրումային բանկերի մասնակցությամբ։
Այս օբյեկտիվ չափանիշները հիմնված են ներդրողների նախապատվությունների, ընթացիկ շուկայական պայմանների և AMX ցուցակման ստանդարտների վրա՝
Հանրային թողարկման նվազագույն չափը՝ պարտատոմսերի դեպքում՝ $700,000 ԱՄՆ դոլարին համարժեք, բաժնետոմսերի դեպքում՝ $1,500,000 ԱՄՆ դոլարին համարժեք (կամ համարժեքը ՀՀ դրամով),
Վերջին երեք տարվա ընթացքում առնվազն երկու տարվա դրական EBITDA ցուցանիշ,
Գործունեության պատմություն՝ պարտատոմսերի դեպքում՝ նվազագույնը 2 տարի, բաժնետոմսերի դեպքում՝ նվազագույնը 3 տարի,
Հետևյալ ոլորտները չեն կարող մասնակցել ծրագրին՝ Ալկոհոլ, Ծխախոտ, Զենքի արտադրություն, Խաղամոլություն, Բանկեր (բացառությամբ այլ ֆինանսական հաստատությունների)։
Դիմումի հաջորդ փուլ անցած թեկնածուները պետք է տրամադրեն իրենց կոնտակտային տվյալները, ինչպես նաև կազմակերպության անվանումն ու նույնականացման համարը։
Նախապես պետք է վերբեռնվեն հետևյալ փաստաթղթերը՝
Excel ֆայլ, որտեղ ներկայացված են վերջին երեք տարվա (2022, 2023, 2024) ֆինանսական հաշվետվությունները՝ շահույթների և վնասների հաշվետվություն, հաշվեկշիռ, դրամական հոսքերի հաշվետվություն։ Նախընտրելի են աուդիտով հաստատված հաշվետվությունները, սակայն եթե այդպիսիք չկան՝ ընդունելի են նաև մենեջմենթային տարբերակները։ Excel ֆայլում պետք է ներառված լինեն նաև 2025 թվականի տվյալները՝ մինչ վերջին հասանելի ամիսը։
Աուդիտով հաստատված ֆինանսական հաշվետվությունների PDF տարբերակները՝ 2022, 2023 և 2024 թվականների համար (եթե կան)։
Յուրաքանչյուր թեկնածուի խրախուսվում է գրանցման վերջնաժամկետից առաջ կնքել պայմանագիր տեղական տեղաբաշխող գործակալի հետ՝ իր նախընտրությամբ։ Այն կարող է կնքվել ինչպես գրանցումից առաջ, այնպես էլ հետո։
Տեղական տեղաբաշխող գործակալների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար այցելեք ծրագրի բլոգ։
Տեղեկատվության հաջող ներկայացումից հետո 48 ժամվա ընթացքում թեկնածուն կստանա հաստատման նամակ։ Ծրագրի թիմը կկատարի մանրամասն վերլուծություն ներկայացված տվյալների հիման վրա և կարող է կապ հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ՝ լրացուցիչ տվյալներ ստանալու նպատակով։
Վերլուծությունից հետո կհրապարակվի ընտրված թեկնածուների ցանկը և սպասման ցուցակը։
Ծրագրի մեթոդաբանության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք ծրագրի կայքի բլոգ։