CMS ծրագիրը պարզաբանում է իր և Հայաստանի Պետական ծրագրին մասնակցության հնարավորությունները

Երևան, 2025թ. սեպտեմբերի 2

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Եվրոպական Վերակառուցման և Զարգացման Բանկի (ՎԶԵԲ) կողմից իրականացվող Կապիտալ Շուկայի Աջակցության ծրագիրը (CMS) պարզաբանում է, որ CMS ծրագրին մասնակցությունը չի բացառում ընկերությունների մասնակցությունը նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության «Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրին» (այսուհետ՝ «Պետական ծրագիր»):

Երկու նախաձեռնություններն էլ մշակվել են համադրված գործելու համար․

  • Պետական ծրագիրը տրամադրում է պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկման հետ կապված ծախսերի ուղղակի փոխհատուցում, ներառյալ աուդիտորական, բանկային և բորսայական վճարները։

  • CMS ծրագիրը առաջարկում է կրթական և կարողությունների զարգացման ծառայություններ, խորհրդատվական աջակցություն, ինչպես նաև նպատակային դրամաշնորհային ֆինանսավորում՝ թողարկման հետ կապված լրացուցիչ ծախսերը ծածկելու համար՝ 25,000 – 75,000 եվրո չափով։

Նախանշված չափանիշներին համապատասխանող կորպորատիվ ընկերությունները կարող են օգտվել երկու ծրագրերից զուգահեռաբար։ Անհրաժեշտության դեպքում CMS ծրագիրը կկոորդինացվի Պետական ծրագրի հետ՝ ապահովելու համար աջակցության համադրությունը և այն, որ ընդհանուր հատկացված օգնության գումարը չգերազանցի թողարկողի փաստացի փաստաթղթավորված ծախսերը։

Այս համադրվածությունը հնարավորություն է տալիս հայկական ընկերություններին ստանալ առավելագույն հասանելի աջակցությունը՝ հաջողությամբ մուտք գործելու կապիտալ շուկաներ, ինչը կնպաստի ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնմանը, գործիքների դիվերսիֆիկացիային և Հայաստանի կապիտալ շուկայի էկոհամակարգի ամրապնդմանը։

Մասնակցության կարգը

CMS ծրագրին գրանցումը անվճար է և պահանջում է միայն նվազագույն ընկերության տվյալներ։ Ընկերությունները կարող են գրանցվել և դիմել CMS ծրագրի կայքի միջոցով՝ https://cms-armenia.ebrd.com/