Հայաստանում կայացավ Կապիտալի շուկաների աջակցության ծրագրի շրջանակներում կազմակերպված առաջին կրթական համաժողովը

Երևան, 2025 թ. մայիսի 29

2025 թվականի մայիսի 29-ին Երևանում՝ Armenia Marriott Hotel Yerevan հյուրանոցում, հաջողությամբ կայացավ «Կապիտալի շուկաներ. նախապատրաստում և հաստատում» խորագրով առաջին կրթական համաժողովը։ Այն կազմակերպվել էր Կապիտալի շուկաների աջակցության (CMS) ծրագրի շրջանակներում։ Միջոցառումը համախմբել էր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին և ֆինանսական ոլորտի մասնագետներին՝ կապիտալի շուկաների ընձեռած հնարավորությունները քննարկելու նպատակով։

Համաժողովի ընթացքում ներկայացվեց կապիտալ շուկաների համապարփակ դիտարկում՝ ընդգծելով դրանց կառուցվածքը և ներդրումը ազգային տնտեսության մեջ։

Քննարկված հիմնական թեմաներն էին՝

  • Կապիտալի շուկաների գործիքների տեսակները և դրանց դերը կորպորատիվ ֆինանսավորման մեջ
  • Հանրային շուկայում ֆինանսավորման ներգրավման առավելությունները
  • Կապիտալի շուկա մուտք գործելու նախապատրաստական գործընթացները
  • Հայաստանի կապիտալի շուկաները կարգավորող օրենսդրության համառոտ ակնարկը
  • CMS ծրագրին մասնակցության չափանիշները

CMS ծրագիրը համատեղ նախաձեռնություն է Եվրոպական Վերակառուցման և Զարգացման Բանկի (ԵՎԶԲ) և Եվրոպական Միության (ԵՄ) հետ։ Ծրագիրը նպատակ ունի զարգացնել և ամրապնդել Հայաստանի կապիտալի շուկաները՝ միաժամանակ ընդլայնելով ֆինանսավորման հասանելիությունը տեղական բիզնեսների համար։ CMS ծրագիրը աջակցում է կազմակերպություններին՝ նպաստելով նրանց մուտքին պարտքային և բաժնետիրական շուկաներ, նվազեցնելով մուտքի խոչընդոտները և ուժեղացնելով շահառուների կարողությունները թիրախավորված միջոցառումների միջոցով։

Ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ կրթական և դրամաշնորհային ֆինանսավորում։

Կրթական բաղադրիչը ներառում է վեբինարների և համաժողովների շարք՝ կապիտալի շուկաների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով, ինչպես նաև խորհրդատվական աջակցություն՝ թողարկման ողջ գործընթացի ընթացքում։

Դրամաշնորհային բաղադրիչը տրամադրում է ֆինանսական աջակցություն՝ 25,000-ից 75,000 եվրոյի (11-ից 33 միլիոն դրամի) չափով ։ Դրամաշնորհները նախատեսված են կապիտալի շուկայի թողարկման հետ կապված ծախսերը մասամբ փոխհատուցելու համար և տրամադրվում են միայն այն ժամանակ, երբ արժեթղթերը հաջողությամբ տեղաբաշխվել են։

Ծրագիրը իրականացնում են Galt & Taggart-ը և Ameria Management Advisory-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։

Կապիտալի շուկայույ գործիքներ թողարկելու պոտենցիալ բոլոր կազմակերպություններին խրախուսվում է դիմել CMS ծրագրին։

📅 Գրանցումը սկսվում է 2025 թվականի հունիսի 9-ին։

📍 Դիմելու համար այցելեք ծրագրի պաշտոնական կայք՝ cms-armenia.ebrd.com