Կապիտալի շուկաների աջակցության ծրագրի մեթոդաբանություն

ԵՄ-ԵՎԶԲ Կապիտալի շուկաների աջակցության ծրագիրը մեկնարկում է՝ աջակցելու կապիտալի շուկայի գործիքների կորպորատիվ թողարկողներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ։ Այն լրացնում է Էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրվող պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկման ֆինանսական խթանները։

Ծրագիրը կտրամադրի կարողությունների զարգացման և թողարկման նախապատրաստական գործընթացում աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ ընտրված կորպորատիվ կազմակերպություններին։ Կապիտալի շուկայի գործիքների բոլոր հնարավոր թողարկողները խրախուսվում են դիմել ԵՄ-ԵՎԶԲ ծրագրին՝ ներառյալ նրանք, ովքեր ցանկանում են օգտվել Էկոնոմիկայի նախարարության կողմից առաջարկվող խթաններից։ Ընտրված կազմակերպությունները կստանան անհատական խորհրդատվություն՝  որպեսքի կարողանան օգտվել երկու ծրագրերից՝ եթե համապատասխանում են չափանիշներին։

  • Դիմումների ներկայացում։ Դիմումների ներկայացման փուլը բաց է 2025 թվականի հունիսի 9-ից մինչև սեպտեմբերի 12-ը։ Դիմումը հիմնականում բաղկացած է կառուցվածքային հարցաթերթիկից՝ հիմնականում Այո/Ոչ տեսակի հարցերով, որոնք նախատեսված են նախնական համապատասխանության գնահատման համար։ Ծրագրին մասնակցության իրավունք չունեն հետևյալ ոլորտները՝ Ալկոհոլ, Ծխախոտ, Զենքի արտադրություն, Խաղամոլություն, Բանկեր (բացառությամբ այլ ֆինանսական կազմակերպությունների)։
  • Ծրագրի մասնակիցների վերլուծություն։Սեպտեմբերից սկսած՝ կիրականացվի գրանցված բոլոր մասնակիցների վերլուծություն։ Ծրագիրն առաջնահերթություն է տալիս՝
    • Առաջին անգամ թողարկումներին (Inaugural Issuances)
    • Բաժնետոմսերի թողարկումներին (Equity Issuances)
    • GSS+ պիտակավորմամբ թողարկումներին
  • Հաղթողների ընտրություն Ընտրող հանձնաժողովի կողմից։ Նոյեմբերին Ընտրող հանձնաժողովը, որի կազմում կլինեն ներկայացուցիչներ ՎԶԵԲ-ից, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ ԿԲ-ից, AMX-ից, ՖԻՆԱՐՄ-ից և ինստիտուցիոնալ ներդրողներից, կընտրի հաղթող թեկնածուներին։ Հիմնական ընտրության չափանիշներն են՝ թողարկման հավանականություն, ֆինանսական և բիզնես պրոֆիլ, կորպորատիվ կառավարման և իրավական ոլորտների պատրաստվածություն։
  • CMS-ի հաղթողների ֆինանսավորում։ Վերջնական փուլում պետական աջակցության իրավունք ունեցող ընկերություններին կտրամադրվի աջակցություն դիմումների ներկայացման գործընթացում։ Ծրագրի հիմնական ծառայությունն է դրամաշնորհային ֆինանսավորման մեխանիզմը, որը ֆինանսական աջակցություն կտրամադրի ընտրված թեկնածուներին՝ հանրային արժեթղթերի թողարկման հետ կապված ծախսերը ծածկելու նպատակով։ Դրամաշնորհային ֆինանսավորման չափը կազմում է 25,000-ից 75,000 եվրո (մոտավորապես 11-ից 33 միլիոն ՀՀ դրամ)։

Ծրագրերի համատեղ կառուցվածքը ներկայացված է ստորև բերված սխեմայում։