
Վեբինար նվիրված կորպորատիվ կառավարմանը՝ Կապիտալի շուկայի աջակցության ծրագրի շրջանակներում
2025 թ. հունիսի 26
2025 թվականի հունիսի 26-ին, Կապիտալի շուկայի աջակցության (ԿՇԱ) ծրագրի շրջանակում անցկացվեց առցանց վեբինար՝ նվիրված կորպորատիվ կառավարման դերին Հայաստանի կապիտալ շուկայի զարգացման գործընթացում։ Վեբինարը վարում էր Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը, ով միավորեց շուկայի մասնակիցներին՝ քննարկելու, թե ինչպես կարող են արդյունավետ կառավարման մեխանիզմները բարձրացնել կազմակերպությունների կայունությունը և վստահություն ներշնչել ներդրողներին։
Վեբինարի ընթացքում ներկայացվեցին կորպորատիվ կառավարման սկզբունքների և կապիտալ շուկայի չափանիշների համապատասխանեցման կարևորությունը, մասնավորապես՝ հայկական բիզնես միջավայրում։ Քննարկվեցին հետևյալ հիմնական թեմաները.
- Կորպորատիվ կառավարման կարևորությունը կազմակերպության հաջողության համար,
- Կորպորատիվ կառավարման մարտահրավերները հայկական իրականության մեջ,
- Հնարավորություններ՝ կառավարման կառուցվածքները կապիտալի շուկայի պահանջներին համապատասխանեցնելու համար։
Այս վեբինարը ԿՇԱ ծրագրի շարունակական միջոցառումների շարքի մի մասն էր։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ) և Եվրոպական միության (ԵՄ) հետ համատեղ նախաձեռնությամբ։ ԿՇԱ-ն իրականացվում է Galt & Taggart-ի և Ameria Management Advisory-ի կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ։
Բոլոր այն ընկերությունները, որոնք հետաքրքրված են կապիտալ շուկայում ֆինանսավորման հնարավորություններով, կարող են դիմել ծրագրին։ Գրանցումը բաց է 2025 թ. հունիսի 9-ից։ Լրացուցիչ տեղեկության և գրանցման համար խնդրում ենք այցելել ծրագրի պաշտոնական կայքէջ՝ www.cms-armenia.ebrd.com։