
Վեբինար տեղաբաշխող կազմակերպությունների համար իրականացված Հայաստանի կապիտալի շուկայի աջակցության ծրագրի շրջանակում
2025թ․ հունիսի 13
2025 թվականի հունիսի 13-ին Հայաստանի կապիտալի շուկայի աջակցության ծրագրի շրջանակներում (CMS Programme) անցկացվեց հատուկ վեբինար՝ նվիրված ՀՀ կապիտալի շուկայում գործունեություն իրականացնող լիցենզավորված տեղաբաշխող կազմակերպությունների և երաշխավորների համար։ Վեբինարի նպատակն էր ներգրավել շուկայի լիցենզավորված մասնակիցներին՝ ներկայացնելով ծրագրի հիմնական դրույթներն ու տրամադրելով հավելյալ հստակեցումներ տեղաբաշխողների դերի վերաբերյալ CMS ծրագրի ընթացքում։
Վեբինարի մասնակիցները քննարկեցին CMS ծրագրի նպատակները և ծանոթացան այն առավելություններին, որոնք առաջարկվում են ծրագրին միացած տեղաբաշխող կազմակերպություններին։ Քննարկվեցին հետևյալ հիմնական թեմաները․
- CMS ծրագրին միանալու առանձնահատուկ առավելությունները տեղաբաշխողների համար,
- Արդար և թափանցիկ մրցակցության ապահովումը լիցենզավորված տեղաբաշխողների միջև,
- Տեղաբաշխողների դերը՝ ծրագրի իրականացմանն աջակցելու գործընթացում,
- Գործնական քայլեր՝ ձեռնարկություններին աջակցելու կապիտալի շուկայում գրանցման գործընթացում։
CMS ծրագիրը համատեղ նախաձեռնություն է՝ Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (ՎԵԶԲ) և Եվրոպական միության (ԵՄ) կողմից, որն իրականացվում է Galt & Taggart-ի և Ameria Management Advisory-ի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։
Տեղաբաշխող կազմակերպություններին և շուկայի մասնակիցներին խրախուսվում է շարունակաբար մասնակցել CMS ծրագրին՝ նպաստելով Հայաստանի կապիտալ շուկայի դինամիկ զարգացմանը։
CMS ծրագիրը գործում է բաց մոդելով՝ հասանելի լինելով ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բոլոր տեղաբաշխող/երաշխավոր կազմակերպությունների համար։ Ընտրության չափանիշները կիրառվում են անաչառ ձևով՝ առանց հաշվի առնելու կազմակերպության ինքնությունը՝ դիտարկելով միայն թողարկողի և առաջարկվող գործիքի ներդրումային արժեքը։
Մանրամասների և գրանցման տեղեկատվության համար՝ ծանոթացեք ստորև ներկայացված փաստաթղթին։